Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»

«Նավասարդյա՛ն, դե գնա, էլի՛, գնա»
13.09.2013 | 17:52

Վարորդների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ վերջին մի քանի օրվա ընթացքում երրորդ ասուլիսն է արդեն հրավիրում:Նա փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել տրանսպորտի ոլորտում առկա խնդիներին, ներկայացնել թե «իրականում ինչ է կատարվում»: Այս անգամ Տ.Հովհաննիսյանին էր միացել Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան ՓԱՆՈՍՅԱՆԸ: «Փոխադրող շուրջ 25 կազմակերպություն արդեն հոգնել է Երևանի տրանսպորտի վարչության պետից, ուզում ենք նրա հրաժարականը: Բեգլարյանը պետք է հրաժարվի Նավասարդյանի պես մարդուց»,-կոչ արեց Վ.Փանոսյանը: Վերջինիս կարծիքով, Նավասարդյանը վաղուց պետք է հրաժարական տար, ոչ թե սպասեր կրքերը այսքան թեժանային,-«Պարոն Նավասարդյան, դե գնա , էլի, գնա»,-մի քանի անգամ հորդորեց Փանոսյանը:

Թե ինչու են այդ կազմակերպություններն այդքան վատ տրամադրված տրանսպորտի վարչության պետի նկատմամբ, վերջինս պարզաբանեց. «Ինքն իր գլխու փոխադրողների միության նոր նախագահ է նշանակում` Հրանտ Եղիազարյանին: Մեկը չկա հարցնի, դու ի՞նչ գործ ունես փոխադրողների հետ, մեզ հետ խորհրդակցել ե՞ս այդ քայլն անելուց առաջ…Այնպիսի գազելներ են մրցույթն անցնում, որոնց մեջ նստում ես, չգիտես տեղ կհասնե՞ս, թե՞ ոչ: Այս հարցում էլ է նրա մատը խառը»,-մանրամասնեց բանախոսը:

Վ.Փանոսյանը նշեց, որ փոխադրող ավտոբուսները ամեն ամիս քաղաքապետարանին սպասարկման վարձ են վճարում. «Ի՞նչ սպասարկում, ինչի՞ համար ենք այդ գումարը մուծում, մենք էլ չգիտենք»,-տարակուսեց Փանոսյանը:

Բանախոսների փոխանցմամբ, թեև փոխադրող ընկերությունները բազմաթիվ խնդիրներ ունեն, բայց իրենց նպատակը տրանսպորտի սակագինը բարձրացնելը չէ, նրանց նպատակը` կառավարության ուշադրությունը այդ խնդիրների վրա հրավիրելն է. «Մենք ուզում ենք կառավարության աջակցությունը:Մենք պատրատ ենք 100 դրամի շրջանակում սպասարկել մեր ժողովրդին»,-եզրափակեց Տ.Հովհաննիսյանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ